Ծիծաղելի է`ՀՅԴ-ին մեղադրում են այնպիսի կուսակցություններ, որոնք այս կամ այն կերպ համագործակցում են իշխանության հետ

FotorCreatedԱշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը կարող է բավականաչափ արդյունավետ լինել. այսօր լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ըստ նրա` Դաշնակցության ռեալ խնդիրը իշխանություն հետ հայ-թուրքական արձանագրությունների մասով էր, և հիմա արդեն դա չկա:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն էլ նշեց, որ մեղադրել Դաշնակցությանը, որ անպարկեշտ քայլ է արել` համագործակցելով ՀՀԿ-ի հետ, ճիշտ չէ: «ՀՀԿ-ն մի քանի հարց լուծեց` միայնակ չի գնալու ընտրությունների, և հնարավոր է, որ ԱԺ-ում կազմվի կոալիցիա: Աշխարհաքաղաքական պրոցեսներ են տեղի ունենում, և, հաշվի առնելով ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները, ՀՅԴ-ն օգտագործելու է իր` ԱՄՆ-ի լծակները»,- ասաց նա` հավելելով, որ առնվազն ծիծաղելի է այն, որ Դաշնակցությանը մեղադրում են այնպիսի կուսակցություններ, որոնք այս կամ այն կերպ համագործակցում են իշխանութւան հետ:

Շարունակելով թեման`Կարեն Քոչարյանն ընդգծեց, որ աշխարհաքաղաքական այս համատեքստում պետք է ակտիվացնել նաև Սփյուռքին: «Համար մեկ կամուրջը Սփյուռքի հետ Դաշնակցությունն է` գումարած Իրանը: ՀՅԴ-ն առաջին անգամը չէ, որ կոալիցիա է մտնում: Այն ժամանակ ասում էր, որ իր մասով է պատասխանատու, իսկ հիմա արդյո՞ք կիսում են ողջ պատասխանատվությունը»,- ասաց քաղաքագետը:

Տիգրան Քոչարյանն էլ նշեց, որ Դաշնակցությունը, ի տարբերություն ուրիշ քաղաքական ուժերի, շատ վաղուց է կողմ խորհրդարանական կառավարման համակարգին և սկզբունքների մասով հավատարիմ մնաց: «Դաշնակցությունը շատ դիսցիպլինայով կուսակցություն է և վճռական հարցերում միշտ էլ միասնական է»,- ասաց նա և հավելեց, որ պատճառներից մեկն էլ հենց սա է, որ ՀՀԿ-ն համագործակցում է ՀՅԴ-ի հետ:

yerkir.am

Տպել Տպել