Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Ներկայացուցիչների պալատում ունի 60, իսկ Սենատում` 20 աջակից

FotorCreatedԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ներկայացված H-RES 154 «Ճշմարտություն և արդարություն» բանաձևը, որը ներկայացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ռոբերտ Ջ. Դոլդը, Դեյվիդ Վալադաուն և Ֆրենկ Փալոնեն, այս պահին ունի 60 աջակից:

Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Բանաձևում նշվում է, որ Հայոց Ցեղասպանությունը սկսվել է 1915թ. ապրիլի 24-ին` Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների կողմից հայ մտավորականների, քաղաքական գործիչների և հոգևորականների ձերբակալությամբ, ինչին հետևել են տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային ջարդերն ու աքսորը` դեպքեր, որոնք կրկնվել են Հոլոքոստի ժամանակ, Կամբոջայում, Ռուանդայում, Հարավային Սուդանում և մնացած այլ ցեղասպանությունների ընթացքում: Բանաձևը կոչ է անում ՄիցայալՆահանգների նախագահ Բարաք Օբամային հայ-թուրքական հարաբերությունները կառուցել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրողության ճանաչման հիմքով: Բանաձևի նպատակն է նաև ստեղծել Հայոց ցեղասպանությանը նվիրված արդար և ամբողջական միջազգայինարխիվ:

Հայ դատի հանձնախումբը հորդորել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին օրակարգ բերել բանաձևը:

Հանձնախումբը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին` բանաձևին ցուցաբերած աջակցության համար:

Ցեղասպանության մասին մյուս բանաձևը՝ S-RES 140-ը, որը ներկայացված է ԱՄՆ Սենատում, այս պահին ունի 20 աջակից: Բանաձևը ներկայացրել են ԱՄՆ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Մարկ Քիրքը, Բարբարա Բոքսերը և Քորի Գարդները: S-RES 140 բանաձևում նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը մինչ օրս մնում է անպատիժ:

armenpress.am

Տպել Տպել