ՀՅԴ-ական նախարարները նշանակվեցին

Երեք նախարար, երկու մարզպետ

FotorCreated
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Լոքյանը նշանակվել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, Լեւոն Մկրտչյանը՝ Կրթության եւ գիտության նախարար, Արծվիկ Մինասյանը՝ Էկոնոմիկայի նախարար:

yerkir.am

ՀՅԴ-ն հրապարակեց իր պաշտոնյաների անունները

Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահի նստավայրում ստորագրվել է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց, որ պաշտոնների հարցն այս համագործակցության առաջնային հարցը չէ, բայց ամեն դեպքում հստակություն մտցրեց այս մասով էլ:

Այսպես, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար` Դավիթ Լոքյանը, կրթության եւ գիտության նախարար` Լեւոն Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը: Շիրակի մարզպետ կդառնա Հովսեփ Սիմոնյանը, իսկ Գագիկ Գյոզալյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ:

yerkir.am

Տպել Տպել