ՀՅԴ անդաները Հունաստանում ևս տապալել են ադրբեջանական քարոզչությունը

FotorCreatedՓետրվարի 22-ին Հունաստանի Հ.Յ.Դ. Երիտասարդական Միության անդամները, Հայաստանի և Լեռնային ղարաբաղի հանրապետությունների դրոշներով և հունարեն պաստառներով, բողոքի ցույց են իրականացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց. Երիտասարդական միությունը հայտնել է, որ նման ցույցի նպատակն է եղել ցույց տալ Ադրբեջանի կողմի շարադրված ստերն ու Լեռնային Ղարաբաղի արդար դատին զորակցելը:

«Հունաստանում Ադրբեջանի դեսպանատունը լավ գիտակցում է, որ իր կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումները դատապարտված են ձախողման, քանի որ իր առջև միշտ կանգնած է լինելու հայությունը՝ արդարությունն ու ճշմարտությունը բարձրաձայնելու նպատակով»,-հայտարարել է միությունը:

Հիշեցնենք, որ նույն օրը ՀՅԴ անդամները Շվեդիայում նույնպես տապալել էին նույն նպատակող կազմակերպված ադրբեջանցիների ցույցը:

yerkir.am

Տպել Տպել