Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հորդորում է կոնգրեսականներին աջակցել Ֆորթենբերի-Էշու բանաձևին

FotorCreatedՀայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորել է ԱՄՆ կոնգրեսականներին միանալ Աննա Էշուի և Ջեֆ Ֆորթենբերիի բանաձևին (H.Con.Res 75), որը դատապարտում է Իրաքում և Սիրիայում քրիստոնյաների, եզդիների, քրդերի և վտանգի տակ գտնվող մյութ փոքրամասնությունների դեմ իրականացվող ցեղասպանությունը:

Ինչպես հաղորդում է Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, բանաձևն այս պահին ունի 80-ից ավել աջակից: Ֆորթենբերի-Էշու բանաձևի քվեարկությունը կայանալու է մարտի 2-ին:

Տպել Տպել