Եթե որեւէ մեկը հասկանում է հայերի տառապանքները, ապա դա Սերբիան է

FotorCreatedԵթե որեւէ մեկը կարող է հասկանալ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կրած տառապանքները, ապա դա Սերբիան է: Սերբական Blic փոխանցմամբ, այս մասին Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հայտարարել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:

«Ես հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա ելույթ ունենալ հայոց եղեռնի 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների առիթով եւ հայտարարել, որ եթե որեւէ մեկը կարող է զգալ այն դժբախտությունը, որը բաժին հասավ հայերին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, ինչպես նաեւ դրա չսպիացող հետեւանքները, ապա դա Սերբիան է»,- հայտարարել է Նիկոլիչը:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մինչեւ տարեվերջ պաշտոնական այցով Բելգրադ կժամանի:

news.am

Տպել Տպել