ԱՄՆ հայկական համայնքը ողջունում է Ջորջիայի կողմից ԼՂ անկախության ճանաչումը

FotorCreatedՄիացյալ Նահանգների հայկական համայնքը ողջունել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող 1580 բանաձևի ընդունման փաստը:

Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Բանաձեւի հեղինակները և հիմնական ջատագովները նահանգային օրենսդիր մարմնում դեմոկրատ ներկայացուցիչներ Փեթ Գարդները և Դեմետրիուս Դուգլասն էին, ում հետ աշխատել են Ջորջիայում Հայ դատի հանձնախմբի անդամներ Սարգիս և Հարություն Աղասարգսյանները: «Ջորջիայի հայ համայնքը ողջունում է ներկայացուցիչներ Գարդների և Դուգլասի ներդրումը նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործում, ինչը վերահաստատում է ժողովրդավարական իրավունքների և ազատությունների համընդհանրությունը, որն ամերիկացիների և աշխարհի բոլոր քաղաքացիների իրավունքն է: Նման հպարտ և սկզբունքային դիրքորոշում ընդունելուց հետո այժմ մենք ուղղում ենք մեր հայացքներն ամերիկյան մյուս նահանգներին՝ միանալու Ջորջիային Արցախի ճանաչման հարցում»,- նշել է Սարգիս Աղասարգսյանը:

news.am

Տպել Տպել