Ամեն ինչ նոր է սկսվում, ԸՕ նախագիծը փոխելու դեռ ժամանակ կա

FotorCreatedՀրապարակվել է նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ընդդիմությունն արդեն արձանագրում է, որ այն մտահոգություններին ու դիտողություններին, որ իրենք առաջ էին քաշում, որևէ լուծում չի տրվել: Մասնավորապես դրանք վերաբերում էին քվեարկած անձանց ցուցակների հրապարակմանը, մատների թանաքոտմանը և այլն: «Առաջին լրատվականն» այս և այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ, ով անմիջական մասնակցություն է ունեցել այս նախագծի ստեղծմանը:

«Ցուցակների հրապարակման հետ կապված կա մեկ գլխավոր խոչընդոտ, դա սահմանադրական դատարանի որոշումն է, որն ըստ էության արգելք է դրել դրա վրա»,- նշեց Արմեն Ռուստամյանը և հավելեց, որ այդ որոշումն այս փուլում շրջանցել հնարավոր չէ:

Նրա դիտարկմամբ՝ բազմակի քվերակությունները կանխելու գործիք կարող է հանդիսնալ էլեկտրոնային քվեարկությունը:

Նախկին 41 ընտրատարածքների փոխարեն լինելու են 13-ը. Արմեն Ռուստամյանի հավաստմամբ՝ այս փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ արդեն մեծամասնական ընտրակարգ չի լինելու, միայն համամասնական ընտրակարգ է լինելու:

1in.am

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել Տպել