Մարտի 4-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Գաբրիել Գյոզալյանին: Ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ, քաղաքային համայնքների ղեկավարները:
Նախարարը նշել է, որ մարզպետի նշանակումը կատարվել է երկրում ձեւավորված քաղաքական նոր հարաբերությունների ենթատեքստում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում:
Դավիթ Լոքյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, միաժամանակ իր եւ կառավարության անունից շնորհակալություն հայտնել նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին:
Ողջունելով ներկաներին, մարզպետ Գաբրիել Գյոզալյանը շնորհակալություն է հայտնել կառավարությանը` վստահության համար: Նա հավաստիացրել է, որ մարզում իր աշխատանքը արդյունավետ է լինելու, քանի որ նա քաջածանոթ է առկա խնդիրներին, եւ իր համար տեսանելի է գործունեության առաջիկա ընթացքը:
hraparak.am







