Դուշման Վարդանն այսօր կդառնար 50 տարեկան

FotorCreatedԿանանց նվիրված ամենագեղեցիկ օրը` Մարտի 8-ը, նաեւ Եռաբլուրում գլխիկոր շրջող կանանց տոնն է:

Տարիներ առաջ իրենց ծաղիկներ նվիրող որդիների, հայրերի ու ամուսինների շիրիմներին այսօր կանայք են ծաղիկներ դրել:

Եռաբլուր զինվորական պանթեոնում էր նաեւ արցախյան ազատամարտի հերոս Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի մայրը:

Ստեփանյանների տանն այսօր կնշեին Վարդանի 50-ամյակը, եթե չլիներ 1992-ի հուլիսի 3-ին Մարտունու շրջանի Նյուրիշեն գյուղի համար մղած մարտը:

Վարդանի ծննդյան օրը տոնելու համար Եռաբլուրում էին նաեւ նրա մարտական ընկերները, զինվորականներ, երիտասարդներ:

yerkirmedia.am

Տպել Տպել