Հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովում

FotorCreatedՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում են ունեցել Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրունո Լե Րուի եւ սենատոր, Արֆորվիլ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունազի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող ընդհանուր իրավիճակը, անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտությանը, այսօրվա ընդհանուր կացությանն ու Ղարաբաղի ներքին կյանքի զարգացման հեռանկարներին:

Հիշեցնենք, որ անցած տարի ՀՅԴ նախաձեռնությամբ Արցախում էին Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության անդամները՝ խմբակցության ղեկավար Բրունո Լե Րուի գլխավորությամբ:

«Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է միշտ առաջնորդվեն ժողովրդավարության եւ ազատության սկզբունքներով: Այդ երկուսն ամեն ինչից զորավոր են եւ վերջում միշտ հաղթում են»,- իր այցի ընթացքում շեշտել էր Բրունո Լե Րուն:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

FotorCreated

Մարտի 11-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը հանդիպել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդիեր Փառաքյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարսել-Արցախ համագործակցության հեռանկարները:

Դ.Իշխանյանը ներկայացրել է այն ոլորտները, որոնց շրջանակներում կարող են ունենալ հետագա համագործակցություն:

Մարտի 12-ին Վալանս քաղաքում Դ.Իշխանյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի անդամ Նաթալի Նիսոնի հետ՝ քննարկելով հետագա համագործակցության հնարավորությունները:

Նույն օրը Վալանսի հայ մշակութային կենտրոնում տեղի են ունեցել հանդիպումներ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի եւ Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիերի հետ:12834983_822994797826842_1255135980_n

Հանդիպումներին մասնակցում էին Արեւմտյան Եվրոպայի ՀՅԴ ԿԿ անդամներ Հրաչ Վարժապետյանը, Տիգրան Շահմիրյանը եւ Անդրանիկ Նշանյանը:

Հիշեցնենք, որ անցած տարի, «Ֆրանսիական օրեր Արցախում» ծրագրի շրջանակներում ԼՂՀ ԱԺ-ում կայացած «Ղարաբաղ-Ֆրանսիա» եւ «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակների ու բարեկամացած քաղաքների ներկայացուցիչների համատեղ նիստի ընթացքում ելույթ ունեցան Արցախի հետ բարեկամացած մի շարք ֆրանսիական քաղաքների քաղաքապետեր ու տեղակալներ:

«Ես չեմ մտածում Ադրբեջանի սեւ ցուցակում հայտնվելու մասին: Ընդհակառակը, դա ինձ քաջալերում է»,- նշել էր Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն՝ շեշտելով, որ գոհ ու տպավորված է Արցախով ու Արցախի ժողովրդով: «Ձեր ճանապարհը երկար է, եւ մենք պետք է քայլենք ձեզ հետ»,- կարևորել էր նա:

Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնին էլ նշել էր. «Ինձ ասել են, որ Ադրբեջանը սեւ ցուցակ ունի եւ որ ընդգրկվել եմ այդ ցուցակի մեջ, որովհետեւ պայքարում եմ հանուն ժողովրդավարության եւ ազատության: Ինձ չի մտահոգում այդ սեւ ցուցակը»:

Դ.ԻՇԽԱՆՅԱՆԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

FotorCreated
Արցախյան շարժման 28-ամյակի շրջանակներում Ֆրանսիայում կազմակերպված «Զորակցություն Արցախին ու Հայկական բանակին» խորագիրը կրող միջոցառումներին մասնակցելու նպատակով Արեւմտյան Եվրոպայի ՀՅԴ ԿԿ հրավերով Ֆրանսիայում է գտնվում ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Այցի առաջին օրերին՝ մարտի 11-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում, մարտի 12-ին Վալանսում, իսկ 13-ին Փարիզում Դ.Իշխանյանը մասնակցել է վերոնշյալ քաղաքներում կազմակերպված միջոցառումներին:

Իշխանյանը հանդես է եկել «Արցախի ներկա քաղաքական եւ տնտեսական կացությունը» թեմայով դասախոսություններով, ինչպես նաեւ պատասխանել մեր հայրենակիցներին հուզող մի շարք հարցերի:

Փարիզում կազմակերպված միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, Արեւմտյան Եվրոպայի ՀՅԴ ԿԿ անդամներ եւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հ.Գեւորգյանը:

Ձեռնարկներ են կայանալու նաեւ Ֆրանսիայի Լիոն քաղաքում, այնուհետեւ Բրյուսելում եւ Հոլանդիայում:

aparaj.am

Տպել Տպել