ԱՄՆ հայ դատի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամներին է ներկայացրել 2017 թվականին Հայաստանին եւ Արցախին արտաքին ֆինանսական օգնության ծրագիրը։
Քարաքաշյանը օգնության առաջնահերթ կետերն է համարում.
– Արցախին հատկացվող ֆինանսական օգնության բարձրացում, այդ թվում՝ Ստեփանակերտում բարոնուհի Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնի համար
– Բաքվին հատկացվող ֆինանսական օգնության զրոյացում, մինչեւ Ադրբեջանը չհամաձայնի շփման գծից հետ քաշել դիպուկահարներին եւ ծանր տեխնիկան, վերջ դնի պատերազմը վերսկսելու իր սպառնալիքներին, համաձայնի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
– Հայաստանին 10 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել երկրում ապաստան գտած սիրիացի փախստականների աջակցության համար:
Միաժամանակ Հայաստանի բարեկամները Ամերիկայի բոլոր ծայրերից էլեկտրոնային փոստով Կոնգրեսում իրենց ներկայացուցչին կոչ են արել միանալ Դոլդի եւ Փալոունի նամակին, որը համանման դրույթներ է պարունակում Հայաստանին հատկացվող օգնության մասին։ Ակնկալվում է, որ այդ նամակը կուղարկվի այս շաբաթ։
news.am







