Շատ հեշտ է մերժել ընդդիմության համամասնական ցուցակի հետ կապված առաջարկը.

ռեստՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադարձավ նոր Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:

Նա գտնում է, որ շահագրգիռ բոլոր կողմերն անպայման ունենալու են դիտողություններ, բայց կարևորը վերջնարդյունքն է:

Տարիներ շարունակ ընտրացուցակների հրապարակման կողմնակից Դաշնակցությունը այսօր էլ պնդում է դրա անհրաժեշտության մասին. «Վենետիկի հանձնաժողովի թեթև ձեռքով է այս արգելքը դարձել անշրջելի մի խոչընդոտ»,- նշեց Ա. Ռուստամյանը:

Ընդդիմության կողմից ներկայացված հինգ կետերից, ըստ Ա. Ռուսատմյանի, մերժելի է համամասնական ընտրակարգի հետ կապված կետը: Նրա խոսքով՝ աշխարհում բաց ցուցակներով համամասնական ընտրություններն են համարվում ավելի ժողովրդավարական ընտրություն, ոչ թե փակ ցուցակներովը: Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ ընդդիմության առաջ քաշած պահանջների մի մասն, ըստ էության, կամակորության միտում ունեն:

Ըստ բանախոսի՝ ընդդիմությունն առնվազն երկու բանից պետք է խուսափի. առաջարկությունները չպետք է լինեն վերջնագրային տեսքով և չլինեն որպես վերջնական ճշմարտություն:

Ռուստամյանի խոսքով՝ շատ հարցեր կան, որոնք իսկապես քննարկելի են:

Արմեն Ռուստամյանը կարծում է, որ կարևոր է հասնել հնարավորինս լայն քաղաքական համաձայնության:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել Տպել