Հայ դատը Օբամային կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ Սբ. Կիրակոս եկեղեցու պետականացման հարցում

FotorCreatedԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին եւ իր մտահոգությունը հայտնել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման կապակցությամբ։

Այս մասին հայտնում է Asbarez-ը։

Հայ դատի հանձնախումբը այդ կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին, եւ համապատասխան պաշտոնյայից պատասխան, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունն ու Ադանայում հյուպատոսարանը ուշադիր հետեւում են Թուրքիայի նախարարների խորհրդի այդ որոշմանը եւ վերջին օրերին բարձրացրել են այդ հարցը տեղական եւ պետական իշխանության մարմիններում։ Թուրքիայի կառավարությունը ԱՄՆ-ին տեղյակ է պահել հոգեւոր շինությունները պետականացնելու որոշման մասին՝ «որպես բյուրոկրատական միջոց մարտական գործողությունների ընթացքում վնասված կառույցները վերանորոգելու համար»։ Պաշտոնյան նշել է, որ տեղական դատարաններում արդեն հայցեր են ներկայացվել այս որոշման դեմ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին նախարարների խորհրդի որոշումով պետականացվել էր։Թուրքիայի նախարարների խորհրդի որոշումով պետականացվել են Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող բոլոր կառույցները, այդ թվում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը։

news.am

Տպել Տպել