Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ-ին՝ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը

FotorCreatedԱմերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, մինչև այն չդադարեցնի ագրեսիան, հրաժարվի բռնությունից ու պարտավորվի Ղարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով:

Ըստ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի՝ Շերմանը հայտնել է, որ վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան խորապես հիասթափեցնող է։

Հիշեցնելով բազմաթիվ զոհերի մասին՝ ամերիկացի կոնգրեսականն ասել է. «Նախագահ Ռոյսն ու ես կոչ ենք արել Ադրբեջանին՝ օգտագործել Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթաժողովը խաղաղության գործընթացին նպաստելու համար։ Դրա փոխարեն պարզվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր հարձակումներ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ես խստորեն դատապարտում եմ այդ ագրեսիան և վստահ եմ, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին պետք է դադարեցվի, քանի դեռ նա չի դադարեցրել ագրեսիան, հրաժարվել բռնությունից ու պարտավորվել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»:

Տպել Տպել