Սահմանին գազի գնի էժանացումն ապրանքների ինքնարժեքի էական իջեցման չի հանգեցնի

FotorCreatedՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կարծում է, որ 1000 խորանարդ մետր գազի համար 15 դոլարի իջեցումն էական նպաստ չի կարող բերել Հայաստանի տնտեսությանը ապրանքների ինքնարժեքի իջեցման տեսանկյունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միևնույն ժամանակ նախարարը նկատեց, որ ցանկացած էժանացում դրական իմպուլս բերում է:

Ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի 1000 խորանարդ մետրի սակագինը սահմանին ներկայիս 165 դոլարի փոխարեն կնվազեցվի մինչեւ 150 դոլար: Պայմանավորվածությունը վերջնականացել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան այցի շրջանակներում:

«Ես շարունակում են մնալ իմ այն տեսակետին, որ մենք պետք է գազի ու այլ հումքային ապրանքների մասով Ռուսաստանի հետ անցում կատարենք միարժութային վճարման համակարգի, որպեսզի մի կողմից` չեզոքացնենք արտարժույթի տատանման ռիսկը, մյուս կողմից` էականորեն կապակցենք հումքի գների աճը ռուսական շուկայում նույն հումքի գների հետ: Սա նշանակում է նաև վերանայել համաձայնագիրը»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա հիշեցրեց, որ Հանրապետության վարչապետը հանդես է եկել ռուբլով վճարման համակարգին անցում կատարելու առաջարկով, բայց դեռևս չկա համարժեք պատասխան թե ՌԴ-ից, թե ԵԱՏՄ անդամ այլ երկրների կառավարություններից:

Արծվիկ Մինասյանը շեշտեց հանգամանքը, որ երկրի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է «գազի ու գազի գնի գոյացման համակարգին զուգագեռ որոնել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ»:

Արդյո՞ք սահմանին գազի սակագնի իջեցումը կազդի բնակչության համար մատակարավող գազի գնի վրա, նախարարը նշեց, որ այդ հարցն իր իրավասություններից դուրս է:

Տեղեկացնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռևս չի ստացել պաշտոնական փաստաթուղթ սահմանի վրա գազի էժանացման վերաբերյալ: «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից էլ չի ստացել գազի սակագինը վեր

Առանց տնտեսական առաջընթացի չենք կարող երկրի անվտանգությունը լիարժեք երաշխավորել

FotorCreatedՈչ ոք հույս չունենա, թե սահմանային իրավիճակի սրումը կազդի մեր տնտեսության առաջընթացի վրա: Սպառնալիքներ, մարտահրավերներ կան դրանով ներդրողների վրա ազդելու, սակայն մեր խնդիրն այդ սպառնալիքը չեզոքացնելն է:

Այս մասին այսօր Նոր Հաճնում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկենոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով ապրիլյան մարտական գործողություններին և դրա հետևաքներին:

Նախարարը նշեց, որ պետք է ջանքեր գործադրեն թե’ ներդրումներ ներգրավոլու, թե’ Հայաստանի առևտրաշրջանառությունը պատշաճ մակարդակով ապահովելու ուղղությամբ: «Առանց տնտեսական առաջընթացի, առանց երկրում համախմբվաության, մենք չենք կարող երկրի անվտանգությունը լիարժեք երաշխավորել, հետևաբար մեր համախմբվածության բանալին մեր տնտեսական նախաձեռնությունների առաջ մղելու մեջ է»,-ասաց նա՝ նշելով, որ հաղթահարելու ենք բոլոր մարտհրավերներն ու ապահովելու բյուջեով նախատեսված տնտեսական աճ: «Խնդրում եմ ներքին տարաձայնությունները մի կողմ թողնել, համախմբվել մեր նախաձեռնություների, ներդրողներ ներգրավելու, Հայաստանի տնտեսության առաջընթաց ապահովելու շուրջ»,-ասաց Մինասյանը՝ վստահեցնելով, որ ապահովելու են բյուջեով նախատեսված տնտեսական աճը և որի նախադրյալներն ներկայումս կան:

yerkir.am

Էկոնոմիկայի նախարարը ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու հարցը սխալ թիրախ է համարում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը արհեստական է համարում Եվրասիական տնտեսական միության հետ կապերը խզելու հարցադրումները, որոնք առաջանում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կատարվածի վերաբերյալ միության անդամ-երկրների դիրքորոշմամբ պայմանավորված: «Ես որպես Էկոնոմիկայի նախարար դիտարկում եմ ցանկացած համագործակցություն, որը կբերի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին` առանց որևէ վերապահության: Պետք չէ սպասել, թե որևէ երկիր, այդ թվում` ԵԱՏՄ անդամ, մեզ բլիթներ է բաժանելու: Եթե ուզում ենք առաջ գնալ, զարգանալ, ապա նույն ակտիվ նախաձեռնողական, առանձին դեպքում նաև ագրեսիվ տնտեսական քաղաքականությունը վարել նաև այս միության շրջանակներում: Միայն այս դեպքում մենք կարող ենք ասել, որ միությունից ստացանք ավելին, քան սպասում էինք»,- ասել է նախարարը:

Այս համատեքսում Արծվիկ Մինասյանը խոսեց Հայաստանի` Եվրամիության տարածքում ապրանքների արտահանման արտոնյալ ռեժիմից օգտվելու հնարավորության մասին` հավելելով, որ պետք է յուրաքաչյուր կառույցից հնարավորինս օգուտներ քաղել: «Մենք պետք է որ բոլոր ուղղություններով աշխատենք: Ես վստահ եմ, որ առանձին դեպքերում սխալ թիրախի տանել երկիրը ճիշտ չէ, մենք հնարավորինս պետք է բոլորից օգտվենք»,-նշեց Մինասյանը:

«Իսկ որն է սխալ թիրախը» ճշտող հարցին ի պատասխան` նախարարը նկատեց. «Երբ արհեստական հարցադրում է ներկայացվում է, որ ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին, մենք պետք է դուրս գանք այս միությունից, այդ դեպքում ես պարզ կարող եմ հարց տալ, իսկ մենք այլընտրանքային անվտանգային համակարգ, ՀԱՊԿ-ից բացի, ունե՞նք, որ ընտրություն կատարենք»:

1in.am

Տպել Տպել