Հալեպի հայ համայնքն ակտիվորեն մասնակցում է խորհրդարանական ընտրություններին

FotorCreatedՀալեպի հայ համայնքի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում են Սիրիայում անցկացվող խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից:

Խմբագրությունից փոխանցեցին, որ առավոտյան ժամը 7:00-ից սիրիահայությունը, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները շտապում են ընտրական տեղամասեր:

Հալեպի Բերիո Հայոց թեմի առաջնորդ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը, հալեպահայ կազմակերպությունների ներկայացուցիչները, խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած Ժիրայր Ռեիսյանը կատարել են իրենց քաղաքացիական պարտքը:

Խորհրդարանի 250 աթոռի համար պայքարում է 3500 թեկնածու: Հալեպում հայ համայնքի միասնական թեկնածուն Ժիրայր Ռեիսյանն է: Դամասկոսից ընտրությանը մասնակցում է 3 հայ թեկնածու` Նորա Արիսյանը, Էրատո Գրիգորյանը եւ Վահե Մահշիկյանը։

armenpress.am

Տպել Տպել