Երեկ զորակցական բազմամարդ ցույց է տեղի ունեցել Ստոկհոլմում՝ շվեդական խորհրդարանին կից տարածքում:
Շվեդահայությունն իր զորակցությունն է հայտնել ընդդեմ վերջին օրերին Ադրբեջանի սանձազերձած աննախադեպ ագրեսիայի:
Yerkir.am-ի հետ զրույցում Շվեդիայում ՀՅԴ անդամ Սարգիս Դեկիրմենճյանը հայտնեց, որ Շվեդիայում ՀՅԴ կառույցն ու Հայկական Ընկերակցական միության համադրող մարմնի (Armeniska riksförbundet i Sverige) հետ միասին համագործակցական ցույցը տեղի է ունեցել Ստոկհոլմի (Mynttorget) հրապարակում, ինչը եղել է հասարակության ուշադրության կենտրոնում:
Ցույցի նպատակն է եղել նեցուկ կանգնել Արցախի անվտանգության երաշխիքներին և հարգել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփական ինքնորոշման իրավունքի սկզբունքը:
Տեկիրմենճյանի խոսքով՝ Շվեդիայում ՀՅԴ երիտասարդական միության «Գարեգին Նժդեհ» և «Նիկոլ Դուման» խմբերն իրենց աշխուժ և եռանդուն մասնակցությունն են ցուցաբերել ցույցին՝ պարզելով պահանջատիրական պաստառներ, Հայաստանի և Արցախի դրոշներ:
Ցույցին մասնակցել են նաև տասնյակ ասորիներ:







