Այս օրերին Արցախում է նաեւ աշխարհի սոցիալիստական կուսակցությունների խոշորագույն միավորման՝ «Սոցինտերնի» փոխնախագահ, Դաշնակցության Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը։
Շուշիի առանձնակի գումարտակի երբեմնի մարտիկների տեղակայման վայր այցելած Մարիո Նալբանդյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է «Սոցինտերնի» իր գործընկերներին ճշգրիտ ձեւով փոխանցել իրավիճակը։
Մարիո Նալբանդյանն այցելել է նաեւ առաջնագծի այլ հենակետեր։
Մանրամասները՝ տեսանյութում
yerkirmedia.am







