Հայաստանի կառավարության եւ SAP ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

FotorCreatedՎարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ՀՀ կառավարության եւ SAP ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը եւ SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարը:

Համաձայն երկկողմ հուշագրի, ՀՀ-ում մշակվելու է ազգային ամպային համակարգ SAP Business One հավելվածի հիման վրա: Ակնկալվում է, որ համակարգի ստեղծումը կմիավորի Հայաստանի ՏՀՏ ոլորտը, առաջատար համալսարանները, պետական կառույցները, երկրի փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման համար պատասխանատու կառույցներն ու ինստիտուտները: SAP Business One-ի հիման վրա ստեղծված ազգային ամպային համակարգը նախատեսված է հիմնականում փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելու, աշխատանքի հիմնական ոլորտներում ընկերությունների բիզնես գործընթացներն ավոտամատացնելու համար: Ծրագիրը կնպաստի նաեւ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Տպել Տպել