Հանդիպում ասորական եւ եզդիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ARF_Logo-coloredԱպրիլի 20-ին, Քրիստափոր Միքայելյան կենտրոնում, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդիպեցին Եւրոպայի Ասորիների միության նախագահ Լահդո Հոբիլի, Եզդիների «Սինջար» խորհրդի նախագահ Ֆիքրեթ Իգրեկի, Ֆրանսիայի եզդիական կազմակերպությունների դաշնության նախագահ Թամազ Դասենի, «Մեդիա Շանգալ» Եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանի եւ ՌԴ Կամչատկայի երկրամասի Դումայի պատգամավոր Ռաշիդ Շամոյանի հետ:

Հյուրերը նշեցին, որ իրենց ժողովուրդները Հայաստանում գտել են իրենց երկրորդ հայրենիքը: Ոչ մի տեղ նրանք սեփական իրավունքների իրացման այնպիսի լայն հնարավորություններ չեն ունեցել ինչպես Հայաստանում:

Ներկաները անդրադարձան անհանգիստ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձոություններին եւ եղբայր ժողովուրդներին բաժին ընկած փորձություններին: Քննարկվեց տարբեր երկրներում եւ միջազգային կազմակերպություներում համագործակցելու եւ ընդհանուր աշխատանքները համադրելու խնդիրը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նման հանդիպումները կունենան շարունակական բնույթ:

ՀՅԴ մամլո Դիվան

Տպել Տպել