Դաշնակցական երիտասարդները խանգարել են Հեյդար Ալիևին նվիրված գրքի շնորհանդեսի անցկացմանը

FotorCreatedԻր ա­պա­կողմ­նո­րո­շիչ քա­րոզ­չու­թյունը Հունաստանում իրականացնելու նպա­տա­կով Հունաստանում Ադրբեջանի դեսպանատունը ապրիլի 20-ին Աթեն­քում կազմակերպել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին նվիրված գրքի շնորհանդես:

«Ազատ օր»-ը տեղեկացնում է, որ հրավիրվածների թվում են եղել Ադրբեջանում Հունաստանի նախկին դեսպաններ Կարոլոս Ղատիսը և Մերկուրիոս Քարաֆոթիասը, Հունաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեոդորոս Փանկալոսը, պրոֆեսոր Նիկոս Քիրիազիսը:

Միջոցառմանը ներկա գտնվող հույն քաղաքական գործիչներին և հույն հասարակությանը Ադրբեջանի հարձակողական քաղաքականությունը ներկայացնելու նպատակով ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միությունը բողոքի հավաք է կազմակերպել՝ հակազդելով միջացառմանը: Հունահայ երիտասարդները, խմբվելով շենքի մուտքի առջև, պաստառներ են բարձրացրել և բարձրախոսով կարգախոսներ հնչեցրել: Առաջացած աղմուկը անտարբեր չի թողելմիջոցառման մասնակիցներին, ովքեր, պատուհաններից դիտելով այդ ամենը, հետաքրքրվել են, թե ո՞րն է երիտասարդների բողոքի պատճառը:

Ոստիկանական ուժերը փորձել են հետ պահել երիտասարդներին, սակայն նրանք բացատրել են, որ խաղաղ նախաձեռնություն են իրականացնում՝ նպատակ ունենալով ներկաներին ցույց տալ Ադրբեջանի իրական դեմքը:

Տպել Տպել