Կանադայում դաշնակցականները պատկերավոր ներկայացրել են հայերի աքսորն ու Ցեղասպանությունը

FotorCreatedՀՅԴ Կանադայի երիտասարդական միության անդամները Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ պատկերավոր ներկայացրել են հայերի աքսորն ու Ցեղասպանությունը:

Ըստ «Ասպարեզ»-ի` միջոցառման մասնակիցները միմյանց կապված քայլել են կենտրոնական փողոցներով, այնուհետև առևտրի կենտրոնում հանկարծակի «մահացել»: Մի շարք մասնակիցներ նաև Հայոց ցեղասպանության մասին իրազեկող թռուցիկներ են բաժանել:

Միջոցառման նպատակն է եղել քաղաքացիների ուշադրությանն արժանացնել Հայոց ցեղասպանության փաստը: Կազմակերպիչներն այս գիշեր Թուրքիայի դեսպանատան առջև նաև մոմավառություն կկազմակերպեն:

Տպել Տպել