Լոս Անջելեսում 60-հազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել Թուրքիայի հյուպատոսության մոտ

FotorCreatedԼոս Անջելեսում ավելի քան 60 հազար մարդ է հավաքվել Թուրքիայի հյուպատոսության մոտ, որոնք իրենց բողոքն են հայտնել Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության դեմ եւ նշել են Ցեղասպանության 101-ամյակը։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։

Ցույցին, որը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության հանձնաժողովը, մասնակցել են հայկական համայնքի անդամները, ամերիկահայ երիտասարդության ներկայացուցիչներ, դաշնային եւ տեղական իշխանության մարմինների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ։ Նրանք արդարություն պահանջող բացականչություններ են վանկարկել։

Ցույցի ժամանակ ելույթ են ունեցել ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Լորետա Սանչեսը եւ Թոնի Քադենասը, Քալիֆորնիայի նահանգի ասամբլեայի անդամներ Սքոթ Վիլքը, Ադրին Նազարյանը եւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Գրեգորյանն եւ Փոլ Քորեցը:

news.am

Տպել Տպել