Բազմամարդ ցույց Մոսկվայում

FotorCreated Ապրիլի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ բազմամարդ միտինգ` «Հիշում եմ և պահանջում» խորագրով` նվիրցած Հայոց ցեղասպանութան 101-րդ տարելիցին: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունից:

Այն կազմակերպել էին «Ռուսաստանի հայերի միությունը» «Ռուս-հայկական համագործակցությունը»` ռուսաստանյան հասարակական և քաղաքական կազմակերպությունների, մտավորականության և երիտասարդության մասնակցությամբ:

Միտինգի սկզբում տեղի ունեցավ երիտասարդական ֆլեշ-մոբ, որի մասնակիցները կարմիր ժապավեններով խորհրդանշական կերպով փակել էին իրենց բերանները:

Միտինգում հանդես եկան ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ, ճանաչված քաղաքագետներ, հասարակական գործիչներ:

«Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը սկզբում նշեց, որ այսօր աշխարհի շատ քաղաքներում տեղի են ունենում հիշատակի և հայ ժողովրդի հետ համերաշխության միջոցառումներ, որը ապրել է քսաներորդ դարի առաջին ու դաժան ցեղասպանությունը: Ամեն տարի Երևանում տասնյակ հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ծիծեռնակաբերդի հուշակոթողին: Նրանց հետ են նաև համաշխարհային հասարակայնության առաջնորդները:

Իր խոսքում «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը հայտարարեց, որ տարեցտարի թափ հավաքող ավանդական ապրիլյան միտինգը հերթական անգամ համախմբել է ռուսաստանյան քաղաքական և հասարակական կազմակերպություններին, գիտնականներին, վերլուծաբաններին, երիտասարդությանը, մեր բարեկամներին տարբեր ազգային համայնքներից:

«Մենք այստեղ ենք, որ ևս մեկ անգամ արդարության ձայն բարձրացնենք: Մենք ամրագրում ենք, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունը և հայկական պետականությունը հանդիսանում է լավագույն պատասխանը այն ծրագրին, որով մեր ժողովրդի դեմ հարյուր տարի առաջ առաջ գործում էր Օսմանյան Թուրքիան: Մենք հայտարարում ենք, որ կա հայկական հաղթական բանակ, որը հանդիսանում է հայ ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը:

Այսօր Հայաստանը ոչ միայն արդար քաղաքականություն է տանում ժխտման քաղաքականության դեմ, այլ նաև դարձել է այդ պայքարի յուրօրինակ կենտրոնը միջազգային հարթակներում` ՄԱԿ-ում, Եվրոպայի Խորրդում, ԵԱՀԿ-ում: Նախորդ տարի Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության օր: Օրերս Երևանում ՀՀ Նախագահի հովանու ներքո տեղի ունցավ Երկրորդ գլոբալ ֆորումը, որը համախմբել էր աշխարհի լավագույն ցեղասպանագետներին, դիվանագետների և քաղաքական գործիչների: Երևանյան ֆորումի հռչակագիրը ևս մեկ անգամ հաստատեց որ մենք պետք է համախբված պայքարենք ցեղասպանության նման հանցագործության դեմ», – ընգծեց Յուրի Նավոյանը:

ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների, հայրենակիցների և եվրասիական ինտեգրացիայի հարցերով կոմիտեի անդամ Օլեգ Պոխալկովը կարծիք հայտնեց, որ միլիոնից ավել անմեղ մարդկանց զոհվելու մեջ մեղավորը մինչև այժմ չի պատժվել: Նա մինչ օրս չի ընդունում իր գործած մեղքը: Դա մոլորակի վրայի ամենածանր հանցագործություններից մեկն է, որի վերքերը արյունահոսում են մինչև այժմ: Եվ մենք հիանալի հասկանում ենք, որ 1915 թ. դրվեցին այն իրադարձությունների հիմքերը, որն այսօր տեղի է ունենում Ղարաբաղում: Արյունը շարունակվում է հեղվել: Նշանակում է, որ մեղավորը ցանկանում է ամեն ինչ նորից կրկնել: Գերմանիան հսկայածավալ հանցագործություն գործեց մոլորակում, և մենք տեսնում ենք, թե նա ինչպես է ապաշխարհում և ճանաչում Հոլոքոստը, ինչպես է իր գործողություններով մեզ ապացուցում, որ այն երբեք չի կրկնվի: Իսկ ինչպե՞ս է իրեն պահում Թուրքիան: Նա այս մոլորակի վրա անվերջ կերպով պատերազմ է սանձազերծում:

Իր հերթին Բորիս Չերեշնևը, ԼԴՊՌ-ի Մոսկովյան բաժանմունքի ղեկավարը, դիմելով միտինգի մասնակիցներին, վստահություն հայտնեց, որ «այսօր, ավելի քան հարյուր միլիոն ռուսներ նույնպես ձեզ հետ են: Որովհետև ինչպես դուք, նրանք նույնպես վերապրել են այդ ցեղասպանությունը: Որովհետև նրանք նույնպես գիտեն, թե ինչ է նշանակում կորցնել մերձավորին: Եվ նրանք ձեզ հետ միասին են ստեղծել այս մեծ Ռուսաստան երկիրը»:

Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Բեդրոսովը հրապարակեց Պետական Դումայում կուսակցության խմբակցության ներկայացուցիչների ուղերձը, որում ասվում է. «Մեք գլուխ ենք խոնարհում Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ, ցավակցում ենք բոլորին, ում չխնայեց այդ արհավիրքը: Հավաքվելով միասին, մենք պետք է երդվենք, որ մեզանից կախված ամեն ինչ կանենք, որ նման ոճրագործությունները այլևս ոչ մի տեղ չկրկնվեն»:

Հավաքվածները ջերմորեն ողջունեցին հրապարակախոս, Ռուսաստանի միջագային իրավունքի ընկերակցության անդամ Դենիս Դվորնիկովի ելույթը: Նա մասնավորապես նշեց. «Այսօր մենք հիշում ենք տարի առաջվա ահավոր իրադարձությունները: Բայց մեր մտքերը այս օրերին Արցախում են: Իմ ռուս հայրենակիցները իրենց ելույթներում կարևոր խոսքեր ասացին մեր ժողովուրդների ճակատագրերի նմանության մասին: Բայց դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան են սերտաճած այդ ճակատագրերը: Քչերը գիտեն, որ այդ նույն ղարաբաղյան Թալիշ գյուղում, որի մասին այժմ ողջ աշխարհը լսեց, վառվել է նաև ռուս տատիկի տունը: Նա իր վեց թոռների հետ միասին մնացել է առանց տանիքի: Եվ հետո, Արցախում մենք պատանի բարեկամներ ունենք, ովքեր մեր գրական մրցույթի մասնակիցներն են: Մեք ցանկանում ենք օգնել, որ երիտասարդ տաղանդները լավ գրողներ դառնան: Նրանք այժմ ծանր օրեր են ապրում: Նրանք մեր աջակցության կարիքն ունեն: Մենք ցույց ենք, տալիս, որ Մոսկվան մտահոգված է նրանցով»:

Միտինգում ելույթ ունեցան նաև Մոսկվայի պատմության ընկերության նախագահ Պյոտր Ակեքսանդրով-Դերկաչենկոն, հունական համայնքի ներկայացուցիչ Անեստի Կսինոպուլոն և ուրիշներ:

Ավարտին ընդունվեց միտինգի բանաձևը, որով Թուրքիայի իշխանություններից պահանջվում է առերեսվել սեփական պատմությանը, ճանաչել և դատապարտել Հայերի ցեղասպանությունը, հրաժարվել պատմության փաստերի ժխտման, ինչպես նաև ուրիշ պետությունների գործերին ռազմական միջամտության քաղաքականությունից:

hayernaysor.am

Ցեղասպանութան լավագույն պատասխանը հայկական պետականության և հաղթական բանակի առկայությունն են

29.thumb

Տարեցտարի թափ հավաքող ավանդական ապրիլյան միտինգը հերթական անգամ համախմբել է ռուսաստանյան քաղաքական և հասարակական կազմակերպություններին, գիտնականներին, վերլուծաբաններին, երիտասարդությանը, մեր բարեկամներին տարբեր ազգային համայնքներից: Այս մասին նշել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը՝ նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած «Հիշում եմ և պահանջում» խորագրով` Հայոց ցեղասպանութան 101-րդ տարելիցին նվիրված միտինգում:

Տեղեկացնում են «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունից:

«Մենք այստեղ ենք, որ ևս մեկ անգամ արդարության ձայն բարձրացնենք: Մենք ամրագրում ենք, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունը և հայկական պետականությունը հանդիսանում է լավագույն պատասխանը այն ծրագրին, որով մեր ժողովրդի դեմ հարյուր տարի առաջ առաջ գործում էր Օսմանյան Թուրքիան: Մենք հայտարարում ենք, որ կա հայկական հաղթական բանակ, որը հանդիսանում է հայ ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը:

Այսօր Հայաստանը ոչ միայն արդար քաղաքականություն է տանում ժխտման քաղաքականության դեմ, այլ նաև դարձել է այդ պայքարի յուրօրինակ կենտրոնը միջազգային հարթակներում` ՄԱԿ-ում, Եվրոպայի Խորրդում, ԵԱՀԿ-ում: Նախորդ տարի Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության օր: Օրերս Երևանում ՀՀ Նախագահի հովանու ներքո տեղի ունցավ Երկրորդ գլոբալ ֆորումը, որը համախմբել էր աշխարհի լավագույն ցեղասպանագետներին, դիվանագետների և քաղաքական գործիչների: Երևանյան ֆորումի հռչակագիրը ևս մեկ անգամ հաստատեց որ մենք պետք է համախբված պայքարենք ցեղասպանության նման հանցագործության դեմ», – ընգծել է Յուրի Նավոյանը:

panorama.am

Տպել Տպել