Արծվիկ Մինասյանն այցելել է Առևտրաարդյունաբերական պալատ

FotorCreatedԱպրիլի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացել է հանդիպում արդյունաբերողների հետ:

Ներկայացնելով ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի իրականացրած աշխատանքն ու գործառույթները` պալատի նախագահ Մարտին Սարգսյանը անդրադարձել է արդյունաբերողների առջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման առաջնահերթություններին:

Քննարկվել են արտահանման, ներդրումներին, մաքսային, հարկային, ոլորտային անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին առնչվող հարցեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է տնտեսության զարգացման տեսլականը, նշել փոփոխությունների իրականացման գործում գործարարների ակտիվության անհրաժեշտությունը և լսելով հանդիպմանը ներկա ընկերությունների ղեկավարների բարձրացրած խնդիրները` հանդիպմանը մասնակից էկոնոմիկայի նախարարության ոլորտային պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները դարձնել պարբերական` ՀՀ էկոնոմիկայի նախարարին նախօրոք ներկայացված առաջարկությունների շուրջ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:

Տպել Տպել