Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը

13141065_1273694532688171_2026949211_n (1)Մայիսի 8-ի առավոտյան Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը: Խորհրդաժողովում վարման խոսքով հանդես եկավ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Խաչատուրյանը:

Այնուհետեւ ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ ՀՅԴ աշխատանքների մասին զեկուցեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներակայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մարտահրավերների մասին խոսեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Ելույթներից հետո զեկուցաբերները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերի:

Սրանով խորհրդաժողովն ավարտեց առաջին նիստը:

Հաջորդող նիստերը տեղի կունենան մայիսի 9- 11-ը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:

ՀՅԴ Մամլո Դիվան

Տպել Տպել