Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը իր հետևանքները կունենա

FotorCreated«Այս օրերին ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն իր հետևանքները կունենա, հատկապես իր ազդեցությունը կունենա բանակցային գործընթացի վրա: ԼՂՀ անկախության ճանաչման համար պետք են համապատասխան քաղաքական առիթ և պայմաններ, իհարկե եղել են այդպիսի պայմաններ և առիթներ, նաև կարծես թե այսօր է այդ առիթը, բայց, իմ կարծիքով, այդ առիթը ապրիլին սկսված ռազմական գործողությունների հենց անմիջապես առաջին օրերին էր, այսօր կարծես թե ժամանակավրեպ է,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Նրա խոսքով՝ Արցախը պետք է իր հստակ կեցվածքով ամեն ինչ անի, որպեսզի դառնա բանակցային կողմ:

«Առաջին հերթին պետք է սահմանների անառիկությունն ապահովվի, մեր անվտանգության բաղադրիչները պետք է բարելավվեն: Մեր մի քանի բնակավայրերի սահմանին շատ մոտ լինելը մեզ խորհելու և գործելու առիթ են տալիս: Ի վերջո մենք պետք է հասկանանք, որ մեր ժողովուրդը պետք է ապրի այդտեղ, և մեր ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել, ընդհուպ մինչև տարածքների ընդլայնում»,- նշեց Դ. Իշխանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am

Տպել Տպել