Մայիսի 10-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» գրասենյակում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների մի շարք ներկայացուցիչների հետ:
ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Խաչատրյանը խոսեց Հայ Դատի գրասենյակների գործունեության մասին՝ նշելով այն առաջնահերթ խնդիրները, որոնց շուրջ այսօր ծավալվում է Հայ Դատի աշխարհասփյուռ կառույցների գործունեությունը:
Հարցադրումներ եղան Հայ Դատի գործունեության, Ցեղասպանության ճանաչման, Սփյուռքի հայության հայապահպանության խնդիրների, Նախիջևանի և Արցախի հիմնահարցերի ու մի շարք այլ խնդիրների շուրջ:
aparaj.am