Իտալական եւս մի քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

FotorCreatedՄայիսի 16-ին Կանոզայի (Canosa) քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Մինչ այդ՝ ապրիլի 30-ին, Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել էր նաև իտալական մեկ այլ քաղաքի՝ Չիվիտա Կաստելլանայի (Civita Castellana) խորհուրդը:

Այսպիսով, Իտալիայում տեղական իշխանությունների՝ նահանգային և քաղաքային խորհուրդների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել և հայ ժողովրդին իրենց համերաշխությունն են հայտնել 107 խորհուրդներ:

Տպել Տպել