Բասկերն իր աջակցությունն են հայտնում արցախցիներին

FotorCreatedԲասկերի երկրի Գիպուսկոա նահանգի մայրաքաղաք Դոնոստիայի քաղաքապետարանը Արցախի վերաբերյալ ինստիտուցիոնալ հայտարարություն է ընդունել, որ հաստատել է քաղաքապետը. հայտնում է NovostiNK.ru-ն:

Հայտարարության մեջ ասվում է. «Դոնոստիայի (Սան Սեբաստիան) քաղաքապետարանը

1. այս դժվար պահին Ստեփանակերտին հայտնում է իր աջակցությունը` հաստատելով նրա բնակչության` խաղաղ և նորմալ պայմաններում ապրելու իրավունքը,

2. կողմերին կոչ է անում վերադառնալ այն վիճակին, որ եղել է հրադադարի խախտումից առաջ, և որպեսզի չլինեն խոչընդոտներ այն մեխանիզմի ստեղծման համար, որը հնարավորություն կտա մոնիտորինգի ենթարկել հրադադարի պահպանման ռեժիմը,

3. կողմերին կոչ է անում տարաձայնությունները լուծել Մինսկի խմբի շրջանակներում, երկխոսության և բանակցությունների միջոցով` մշտապես հարգելով ժողովրդի կամքը,

4. այդ կապակցությամբ հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղը սեփական ձայնը կունենա ՄԽ անցկացրած բանակցություններում»:

Տպել Տպել