Ռազմական փոխօգնության համաձայնագրի կնքումը Արցախի ճանաչման կեսքայլն է

FotorCreatedԱրցախում ընթանում են սամանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ: «Առաջին լրատվական»- ի հարցին՝ այս իրավիճակում ԼՂ-ին պե՞տք է սահմանադրական փոփոխությունների գնալ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Արցախի ժողովուրդն ինքն է որոշում իր անելիքը»:

Անդրադառնալով ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի վերաբերյալ հարցին՝ Ա. Վարդանյանը պատասխանեց. «Մենք միշտ կողմնակից ենք եղել, որ Հայաստան – ԼՂ հարաբերությունները ֆորմալացվեն, որովհետև մենք շատ խնդիրներ ենք ունենում այս առումով, շարունակաբար առաջարկել ենք, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կնքվի համաձայնագիր, մեզ վստահեցնում էին, որ հարմար ժամանակը կգա և կկնքվի, և մինչև հիմա չունեինք: Վերջին իրադարձությունները հարկադրեցին գնալ այս քայլին, ՀՀ նախագահը հայտարարեց, որ հանձնարարում է մշակել համաձայնագիրը»:

Աղվան Վարդանյանի հավաստմամբ՝ համաձայնագիրն արդեն մշակված է, պատրաստ է, բայց այստեղ կա խնդրի երկրորդ կողմը. «Այսօր արդյո՞ք բոլոր պայմանները բավարար են, որպեսզի մենք այդ քայլը կատարենք, ՀՅԴ-ի կարծիքով՝ կան բավարար պայմաններ, դրա ժամանակն է, և չի կարելի ուշացնել, բայց կան նաև արտաքին գործոններ, միջազգային դերակատարներ, խաղացողներ և պետք է բոլոր մանրամասները հաշվի առնվեն:

Խնդիրը հետևյալն է՝ ռազմական փոխօգնության համաձայնագրի կնքումը եթե Արցախի ճանաչման լիարժեք քայլը չէ, ապա կեսքայլն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am

Տպել Տպել