Արծվիկ Մինասյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրենին

FotorCreated Հունիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովին: Հանդիպման առանցքում Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցերն էին:

Շնորհակալություն հայտնելով Եվրասիական զարգացման բանկին մեր երկրում ծավալած արդյունավետ գործունեության համար և, նշելով, որ էկոնոմիկայի նախարարությունը հիմնականում շեշտադրում է Հայաստանի տնտեսության զարգացումը գիտելիքահեն և արդյունաբերական կողմնորոշման հատվածի վրա, նախարար Մինասյանը խոսել է այնպիսի ոլորտներում բանկի ֆինանսկան աջակցության մասին, ինչպիսիք են մասնավորապես թեթև արդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ոչ մետաղական հանքարդյունաբերությունը:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Սերգեյ Իգնատովը նախ համառոտ ներկայացրել է Եվրասիական զարգացման բանկի գործունեությունը և, մասնավորապես, Հայաստանում իրականացվող աշխատանքները, բանկի կողմից ծրագրերի ֆինանսավորման պայմանները:

Կողմերը պայմանավորվել են առաջիկա հանդիպումներում կոնկրետ ծրագրերի շուրջ աշխատանքները համակարգելու մասին:

Տպել Տպել