ՀՅԴ Հայ դատի շնորհիվ բազմաթիվ կարևոր հարցեր ստանում են արդյունավետ լուծում

FotorCreatedՀունիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բրյուսելում Հայ Դատի գրասենյակում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամների հետ՝ կառույցի ղեկավար Գասպար Կարապետյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերին ու տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանն արժևորել է ՀՅԴ Հայ դատի գործունեությունը համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման և Արցախին մշտապես սատարելու ուղղությամբ՝ նշելով, որ դրա շնորհիվ բազմաթիվ կարևոր հարցեր ստանում են արդյունավետ լուծում:

Տպել Տպել