Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի բանաձեւը քայլ էր` ի շահ Ղարաբաղի

Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր խորհրդի ընդունած բանաձեւը բացահայտ ուղղակի ճանաչում չի նախատեսում, սակայն եթե նման ճանաչումների թիվն ավելանա, դա կնպաստի ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը,-ասել է Կիրո Մանոյանը՝ նշելով, որ դա ԼՂՀ-ն ճանաչած ավստրալական առաջին նահանգն է, բայց թվով երրորդն է` ԱՄՆ-ի 2 նահանգներից հետո:

Ըստ Մանոյանի` այդ կերպ կձեւավորվի ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը նպաստող մթնոլորտ. «Դա քայլ էր` ի շահ Ղարաբաղի: Բացի այդ, տվյալ բանաձեւը թույլ կտա հարաբերություններ հարթել ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի եւ ԼՂՀ-ի միջեւ»:

Տպել Տպել