Հռոմի պապի ճշմարտախոսությունը լուրջ մարտահրավեր է Թուրքիային

FotorCreatedՀռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության բարձրաձայնումը լուրջ մարտահրավեր է Թուրքիային, հայտարարել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Արամ Համբարյան

Արամ Համբարյան

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության բարձրաձայնումը լուրջ մարտահրավեր է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը եւ հանցագործության համար արդարադատության հասնելու ձգտում»,- ասել է Համբարյանը EWTN Global Catholic Network’s հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Հեռուստաալիքը հեռարձակվում է 140 երկրների 250 մլն տներում։

Համբարյանը ԱՄՆ առաջնորդներին կոչ է արել հետեւել Հռոմի պապի օրինակին եւ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւը (Ներկայացուցիչների պալատի 154 բանաձեւ):

news.am

Տպել Տպել