5 տոկոսի արգելքը հաղթահարելը Դաշնակցության համար խնդիր չէ

Շիրակի մարզպետը՝ Գյումրիի ընտրությունների մասին

FotorCreatedԴաշնակցությունը փորձություններ շատ է անցել, Գյումրիի քաղաքապետի ընտրությանը հաստատ կդիմանա:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

«Միշտ էլ քաղաքում ունեցել ենք 5 տոկոս, հինգ տոկոսի բարիերը հաղթահարել ու ավագանիում լինելը Դաշնակցության համար խնդիր չէ»,-ասաց մարզպետը:

Հարցին, թե ինչու Դաշնակցությունն ու Հանրապետականը միասնական ցուցակով չեն մասնակցում ընտրություններին, ասաց. «Վերջապես կա նաեւ կուսակցական մոտեցում, յուրաքանչյուր կուսակցություն ինքը մտածում է…. դե մենք նաեւ չմոռանանք, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններ կան, որ ինչ որ մի տեղ այս քաղաքապետի ընտրությունները եւս մեկ անգամ մեր ընտրողների հետ շվելու, մեր հնարավարությունները ներկայացնելու շանս է: Մեր կուսակցական որոշումը ավելի շատ հիմնված է նրա վրա, որ վերջապես մեր կուսակցական տեսակետը կարող ենք ներկայացնել, թե ինչպես ենք մենք տեսնում քաղաքի ապագան»,-ասաց Հովսեփ Սիմոնյանը:

Նշենք, որ Դաշնակցությունը աշնանը սպասվող Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանի թեկնածությունը:

news.am

Տպել Տպել