Դաշնակցությունը ոչ մի զիջում չի կարող ընդունել

FotorCreatedԱյսօր լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ինչով է պայմանավորված երկու օր առաջ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ հետաքննության մեխանիզմների տեղադրումը սահմանին ավելորդ է, և որ Ադրբեջանը ԼՂ կարգավորմանն է գնալու փուլային տարբերակով, ասաց, որ Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ ամենը հենց Ալիևի ցանկությունն է, այլ ոչ թե այն, ինչ խոսվել է բանակցությունների ժամանակ:

«Այն ինչ հրապարակվել է դա համաձայնեցված է, ուստի կարելի է Ալիևի հայտարարություններից ենթադրել, որ այդ բանակցություններըերևի իրենց ոչ ձեռնտու ընթացքով են ընթացել, դա երևում է հետաքննության մեխանիզմների տեղադրման վերաբերյալ հարցի շրջանցումից: Դա գլխավոր հարցերից մեկն է, և եթե նա որոշում է որ միայն Կասպրշիկի թիմի ընդլայնմամբ է լուծվելու այդ հարցը, դա որակական մեծ փոփոխություն առաջացնող հարց չէ, դրա համար էլ նա համաձայնել է դրան:

Որակական է, եթե ամրագրվեր հետաքննությունների անցկացման մեխանիզմը շփման գծի երկայնքով»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ Ալիևի հայտարարություննրը ցույց են տալիս, որ պարոն Ալիևին ձեռնտու չէ հետաքննության մեխանիզմների տեղադրումը և նա պատրաստվում է նորից խախտել հրադադարի ռեժիմը, սակայն չի ուզում, որ դա արձանագրվի միջազգային կառույցների կողմից:

Նրա խոսքով՝ Ալիևը դեռևս չի հասկացել, որ եթե Արցախի անկախության կարգավիճակի հարցը չի լուծվում , ուրեմն անիմաստ է խոսել զիջման կամ փոխզիջման մասին:Առաջին անգամը չէ, որ ականատեսն են լինում, թե ինչպես է մի բան պայմանավորվում բանակցային սեղանի շուրջ, բայց վերադառնալով Բաքու՝ Ալիևը այլ հայտարարություններ է անում, այսինքն գործ ունեն բանակցելուն անպատրաստ Ադրբեջանի հետ : Ռուստամյանը վստահ է, որ Ալիևը նման բաներ է հայտարարում ներքին սպառման համար:

Ռուստամյանի խոսքով՝ գոյություն ունի երկու տիպի Ալիև, մեկը բանակցությւոնների սեղանին շուրջ, և մյուսը իր սուլթանական թագին բազմած Ալիև, որը հոխորտում է Բաքվից:

Պատգամավորը եզրակացնում է, որ երկակի խաղ է խաղում Ալիևը, մի կողմից խոսելով բանակցությունների մասին, մյուս կողմից էլ կարծես պատրաստվում է պատերազմի, զորավարժություններ անելով:

«Այս անձը իր ռեժիմով չի կարողանում բանակցություններ վարել միջազգային նորմերին համապատասխան: Նրա արածները նաև էթիկայի նորմերի մեջ չի տեղավորվում,իրեն հարգող կողմը եթե մի բան են պայմանավորվում, պետք է հարգի այդ պայմանավորվածությունը: Բավական է արդեն, բոլորը հոգնել են նրա երկակի խաղից:Սա պետք է ազդակ լինի միջնորդ կողմերի համար»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ պայմանավորվածությունը պետք է ձեռք բերվի փաթեթային, անգամ եթե Ադրբեջանը Արցախի անկախ կարգավիճակի հարցն է ճանաչում, ապա հայկական կողմը դեմ չի լինի նաև փուլային տարբերակին:Դաշնակցությունը ոչ մի զիջում չի կարող ընդունել, եթե Ադրբեջանը չի ճանաչել Արցախի անկախության կարգավիճակը:

Տպել Տպել