Հայ Դատը ողջունում է ԱՄՆ Սենատի՝ Հայաստանին եւ Արցախին օգնություն ցուցաբերելու որոշումը

FotorCreatedԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է Լեռնային Ղարաբաղին անմիջական օգնություն ցուցաբերելուն հավատարիմ մնալու իր որոշումը։

Ծրագիրը 1998-ից հումանիտար օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին։ Սենատը նաեւ հանձնարարել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի փախստականներին։

Այս մասին հայտնում են ԱՄՆ հայ դատի հանձնախմբից։

«Հանձնաժողովն աջակցում է Հայաստաում փախստականների, մասնավորապես Սիրիայում եւ Իրաքում ծագած հակամարտություններից փախած Մերձավոր Արեւելքի փախստականների համար օգնություն ցուցաբերելուն»,– ասված է Սենատի՝ 2017-ի ֆինանսական տարվա ծախսերի օրինագծում։

Լեռնային Ղարաբաղի օգնության մասով հանձնաժողովը որոշել է. «Հանձնաժողովը հանձնարարում է նախորդ ֆինանսական տարիների չափով օգնություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության զոհերին նրանց ընթացիկ կարիքների բավարարման համար։ Հանձնաժողովը հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է անում եւ ընդունում, որ Լեռնային Ղարաբաղում բնակչության մեկ շնչի հաշվարկով ականապատ տարածքների ամենաբարձր մակարդակն է, եւ ականզերծման աշխատանքներն արդյունավետ են եղել տեղերում, որտեղ իրագործվել են։ Հանձնաժողովը կոչ է անում շարունակական ջանքեր գործադրել այդ ծրագրերի աշխարհագրության ընդլայնման համար»։

news.am

Տպել Տպել