Թղթի ետևում պետք է լինի որակ

Նախարարը մասնավոր բուհերը փրկելու լուծում է տեսնում

FotorCreatedԲարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը համակարգի բարեփոխումների շրջանակներում ենթադրում է արմատական փոփոխությունների իրականացում: Անդրադառնալով «Առաջին լրատվական»- ի հարցերին, թե նոր օրենքով ի՞նչ է սահմանվելու մասնավոր բուհերի համար, մասնավոր բուհերի խոշորացման ծրագիր կիրականացվի, թե ոչ ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ օրենքը պետք է հանի տարբերությունները. հավասար դաշտի մեջ բերելու խնդիր կա:

Լուծումը, նրա կարծիքով՝ ուսանողի վրա կենտրոնանալն է. այսինքն՝ եթե պետական պատվեր հասկացությունը ձևավորենք որպես հիմնադրամային հասկացություն և կարողանանք սոցիալական խնդիր դնել պետպատվեր հասկացության ներքո, ուսանողն իր սոցիալական վիճակից ելնելով՝ կորոշի, թե որ բուհ պետք է դիմի: Նրա խոսքով՝ նաև որակի խնդիր պետք է լուծվի:

1in.am

Տպել Տպել