Պետք է վերացնել դպրոցի տնօրենների եւ ուսուցիչների նշանակման դժվարությունները

FotorCreatedՀայաստանում անհրաժեշտ է վերացնել դպրոցի տնօրենների եւ ուսուցիչների նշանակման ժամանակ ավելորդ դժվարությունները։ Այս մասին հուլիսի 7-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ պետք է պարզեցնել բյուրոկրատական ընթացակարգերը տնօրենների ատեստացիայի եւ ուսուցիչների ընտրության ժամանակ, ինչպես նաեւ ավելի հասանելի դարձնել նրանց վերապատրաստման գործընթացները։

Հարցին, թե ինչպես վերջ դնել ուսուցիչներին «վերեւից» հրամայելով ընտրական խարդախությունների մեջ ներքաշելու սովորությանը, նախարարը պատասխանեց, որ պետք է իշխանության կամքն ու քաղաքացիների գիտակցությունը։ «Մենք նման քննարկումներ ենք նախաձեռնել, իսկ նշանակում է՝ իշխանությունը կամք ունի»,– ասել է Մկրտչյանը։

Տպել Տպել