Ավարտվեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կազմակերպած բանակումը

FotorCreatedՀՅԴ Երիտասարդական միությունը օգոստոսի 16-ին ավարտեց Բյուրականում կազմակերպված բանակումը, որին մասնակցում էին ավելի քան 250 երիտասարդներ` հանրապետության տարբեր մարզերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական միության անդամ Հայկ Իգիթյանը նշեց, որ բանակումների ծա գումը ունեցել է մարտական նշանակություն և այդ ամենն առավել պարզ երևաց ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ երիտասարդական միության մի խումբ երիտասարդներ միացան հայ զինվորների՝ պահելու Արցախի սահմանները: Նրա խոսքով, դեռևս Արցախյան պատերազմի տարիներից ՀՅԴ Երիտասարդական միությունը կազմակերպում է բանակումներ, որի նպատակն է Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից և Ջավախքից երիտասարդներ ներգրավելու միջոցով համահայկականության ձևավորումը: Երիտասարդ դաշնակցականը նշեց, որ 2016 թվականին իրենք կազմակերպել են 2 միջմարզային և մեկ համապետական բ? ?նակումներ, որին մասնակցել են ավելի քան 500 երիտասարդներ:

«Մասնակից երիտասարդները 16-25 տարեկան են, Դաշնակցության երիտասարդական միության համակիրներ են: Բանակումի հիմնական նպատակը երիտասարդների մոտ ազգայնականության, բայց ոչ ազգայնամոլության սերմանելն է` ազգային ոգով դաստիարակելը: Մի քանի օրվա ընթացքում երիտասարդներին սեմինարների միջոցով փորձել ենք լրացուցիչ գիտելիքներ փոխանցել, որի արդյունքում նրանք զինվել են նոր գիտելիքներով և փորձում են այդ գիտելիքները կիրառել կյանքում»,- նշեց բանակումի պատասխանատու Խաչատուր Ստեփանյանը:

Բանակումի մասնակից խմբերից «Լիզբոն 5»-ը ներկայացրել էր մի ծրագիր, ըստ որի իրենց խմբում գտնվող մի շարք երիտասարդներ պատրաստ են հարկ եղած պահին մեկնելու Արցախ և բժշկական օգնություն ցուցաբերելու դրա կարիքը ունեցող զինվորներին: Իրենց ծրագրում նրանք առանձնացրել էին մի քանի խնդիրներ, որոնք առկա են Արցախում, դրանցից են` բանակում ծառայելուց մեծ թվով երիտասարդների խուսափելը, զինամթերքի պակասությունը, սահմանամերձ բնակավայրերից բնակչության արտագաղթը: Այս խնդիրների համար նրանք ունեին իրենց մշակած լուծումները` փոքրուց երեխաների մոտ հայ? ?ենասիրության քարոզումը, սեփական արտադրությունը ստեղծելը և սահմանամերձ բնակավայրերում աշխատատեղերի բացումը:

Բանակումի մասնակիցները ներկայացրեցին ճամբարում սովորած իրենց մարտական հնարքները, հաղթահարեցին արգելագոտիներ՝ ցուցադրելով իրենց ֆիզիկական պատրաստվածությունը: Այնուհետև շարք կանգնեցին, որտեղ երիտասարդներին ողջունեցին ավագ դաշնակցականները:

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց մասնակից երիտասարդներից Տարոն Մանուկյանի հետ, ով արդեն երրորդ տարին է մասնակցում բանակումին՝ փորձելով պարզել՝ ինչու է ընտրել այս ճանապարհը: «Դաշնակցության գաղափարները ինձ համար հարազատ են, բացի այդ նպատակ ունեմ շարունակելու հորս ճանապարհը, այդ պատճառով ընտրել եմ հենց այս ուղին: Այս կառույցը կարևոր է նրանով, որ այստեղ տիրում է ընկերասիրությունը: Բանակումը նպաստում է, որպեսզի մենք ձեռք բերենք գիտելիքներ և ազգային արժեքներ, որոնք շատ կարևոր են հայ երիտասարդի համար»,- ասաց նա:

Տպել Տպել