Պայքարելու ենք միայն հաղթելու համար

ՀՅԴ անդամները՝ Վանաձորում

FotorCreatedՀոկտեմբերի 2-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններ են` նոր ընտրակարգով. համամասնական ընտրակարգով անկացվելու են ավագանու ընտրությունները, իսկ քաղաքապետին էլ ընտրելու է հենց ավագանին: Երեկ Վանաձորում կուսակցության անդամներին, համակիրներիներին եւ բնակիչներին ՀՅԴ-ն ներկայացրեց կուսակցության կողմից առաջադրված ավագանու ցուցակը, որը գլխավորում է Նելսոն Մամուլյանը:

ՀՅԴ-ն կոչ է անում վանաձորցիներին հավատալ փոփոխություններին եւ առաջիկա ավագանու ընտրություններին ակտիվորեն մասնակցել:

«Դաշնակցության Վանաձորի քաղաքային կոմիտեն իր վրա վերցնում է լիարժեք պատասխանատվություն՝ քաղաքի կառավարման ղեկը վերցնելու եւ Վանաձորը գրավիչ ու գայթակղիչ, հարազատ քաղաք դարձնելու հավակնությամբ»,- հանդիպմանը հայտարարեց Նելսոն Մամուլյանը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ մեկ անձի իշխանությունից ազատվելու եւ կոլեգիալ ղեկավարելու համար այս ընտրությունները լավ սկիզբ են՝ լիարժեք խորհրդրանական համակարգ ձեւավորելու համար, հայտնում է Yerkirmedia.am-ը:

Կուսակցության նախընտարական ծրագիրը պատրաստ է, քարոզարշավը կսկսվի սեպտեմբերի 9-ից:

Տպել Տպել