Որոշ տնտեսվարող սուբյեկտներ կարող են հրաժարվել բրոքերի ծառայությունից

fotorcreatedԱյսօր ԱԺ նիստում քննարկվում է կառավարության և Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացրած մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին նախագիծը, որը նախատեսում է մաքսային միջնորդի` բրոկերի ծառայություններից չօգտվելու հնարավորություն այն անձանց համար, ովքեր օտարերկրյա քաղաքացիություն ունեն և տեղափոխում են անձնական օգտագործման ապրանքներ, անձինք, ովքեր ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիներ են և առաքում են տարանցիկ փոխադրման նատակով և անձինք ովքեր անհատ ձեռնարկատեր չեն, և իրականացնում են ներմուծումներ ու արտահանումներ:

Առաջարկվում է հանել պարտադիր պահանջը, և տնտեսվարողներն իրենք կարող են ընտրել ինքնահայտարարագրել կամ դիմել բրոքերին: Երկրորդ կարգավորումը վերաբերում է փոքր սուբյեկտներին, որոնք տեղափոխում են մինչեւ 200 եվրո արժեքով գույք, գործող օրենքով նման ապրանքներ ներմուծելիս մարդիկ պետք է 6500 դրամի չափով մաքս վճարեին: Առաջարկվող փոփոխությունները բյուջեի վրա չեն ազդելու, որովհետև բրոքերային ծառայությունը ուղղվում էր սուբյեկտի գրպանը, իսկ 6500 դրամ մաքսավճարը՝ արտաբյուջետային հաշվի մեջ էր մտնում: Նախարարին հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Ականատեսն ենք փոփոխությունների, չգիտեմ` ով որտեղ կհայտնվի, բայց ասվում է, որ համակարգային փոփոխություններ են ընդունվելու: Արժե՞ հիմա այս փոփոխությունը անել, որքա՞ն երկար այն կտևի»,- ասաց պատգամավորը` առաջարկելով հիմնարար փոփոխություններ ու նոր մոտեցումներ իրականացնել, գուցե` երկու շաբաթ անց, այլ ոչ թե այս փոփոխությունը ընդունել 24 ժամվա ընթացքում:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունը կիստա-պռատ լուծում չի ներկայացնում իրենից, և վերաբերում է փոքր սուբյեկտների գործունեության թեթևացմանը հիմնավորապես:Նախարաը հորդորեց պատգամավորներին այդ փոփոխությունը ընկալել որպես սկզբունքային ու հիմնարար փոփոխություն:

«Մենք հնարավորություն ենք տալիս ցանկացած տնտեսվարող սուբյեկտի, որ նա ինքնահայտարարագրի ներմուծումներն ու արտահանումները առանց բրոկերի ծառայություն ստանալու, և նրան վճարելու»,- ասաց նախարարը:

yerkir.am

Տպել Տպել