Հանդիպում ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների հետ

fotorcreatedՍեպտեմբերի 16-ին կայացավ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներ Դավիթ Իշխանյանի եւ Արմեն Սարգսյանի հանդիպումը Մարտունու ազգաբնակչության հետ:

Պատգամավոր Դավիթ Իշխանյանն իր ելույթում ասաց. «Այսօրվա հանդիպումը կարող եք ընդունել որպես ընտրություններից հետո անցած 1,5 տարվա փուլի հաշվետվություն»:

Նա նշեց, որ նախորդ օրերին հանդիպել է հիվանդանոցի ու մանկապարտեզի կոլեկտիվների հետ: Պատգամավորն ընդգծեց, որ անցած փուլում խմբակցության՝ խորհրդարանին ներկայացրած օրինագծերից մեկը գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման մասին է, որն առայժմ մնում է թղթի վրա: «Օրենսդիր մարմնի հաջորդ փաստաթուղթը, որին մեր խմբակցությունն իր հավանությունն է տվել, 2015-2018թթ. կառավարության ծրագիրն է: Իսկ որոշ հարցերի հանդեպ էլ, ինչպիսինն է կառավարության լճացված համակարգը, խմբակցությունն իր բացասական վերաբերմունքն է արտահայտել»:

Անդրադառնալով քաղաքական ոլորտին, Դավիթ Իշխանյանը նշեց, փորձել են լինել լուրջ դերակատար այնպիսի հարցերում, ինչպիսինն է Ղարաբաղի հիմնահարցը եւ Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը:

Սփյուռքում գործող դաշնակցական կառույցների միջոցով հանդիպումներ են կազմակերպվելԼՂՀ խորհդարանի պատգամավորների հետ, ապահովել Արցախի պատգամավորների մասնակցությունը միջազգային հանդիպումներին, նպաստել միջխորհրդարանական կապերի ստեղծմանը, Եվրախորհրդարանում բարեկամական խմբի ձեւավորմանը, ուղղորդել Արցախի խորհրդարանի արձագանքը Միլիցա Մարկովիչի ելու յթի հանդեպ, Լեւոն Հայրապետյանի հանդեպ վերաբերմունքին են արձագանքել եւ այլն: Այցելություններ են կազմակերպվել դեպի սահմանամերձ Մատաղիս, Տոնաշեն եւ Թալիշ գյուղերը:

Վերջում պատգամավորները պատասխանեցին մարտունեցիների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում էին բնակարանային և սոցիալական ոլորտներին:

Լիլիա Բաղրյան

Տպել Տպել