Սեպտեմբերի 18-ին, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Արագածոտնի մարզի Արտաշավան, Կաքավաձոր եւ Կաթնաղբյուր համայնքներում հաղթել են ՀՅԴ-ական թեկնածուները. Արտաշավանում՝ Ղազար Կարապետյանը, Կաքավաձորում՝ Հայկ Բաղդասարյանը, Կաթնաղբյուրում՝ Աշոտ Հովհաննիսյանը:
Կաքավաձորում հաղթած թեկնածուի մրցակից գործող ՀՀԿ-ական գյուղապետ Սերյոժա Մուրադյանը շուրջ 17 տարի է՝ ինչ ղեկավարում է գյուղը:
Արագածոտնի մարզի Ուջան համայնքում համայնքապետ է ընտրվել ՀՅԴ-ական Նաիրի Կիրակոսյանը:
Արարատի մարզի Բերքանուշ համայնքում, ըստ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների, հաղթել է ՀՅԴ-ի կողմից առաջադրած կուսակցական Մանվել Հայրապետյանը: Հայրապետյանի օգտին քվեարկել է 517 մարդ:
Տավուշի մարզի Գանձաքար համայնքում համյանքապետ է ընտրվել ՀՅԴ-ական Վարդգես Դովլաթբեկյանը: Հավաքելով 997 ձայն` նա պարտության է մատնել գործող` ՀՀԿ-ական գյուղապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Շահեն Շահինյանին:
(թարմացվում է)








