Հայտարարություն

Ամբողջ աշխարհի հետ մենք եւս ցնցված ենք ի լուր եւ ի տես այն մեծ ողբերգության, որը տեղի ունեցաւ 2001 թվականի սեպտեմբերի 11¬ին գործված ոճրային հարձակումների հետեւանքով, Ամերիկայի Միացյալ Նահանգներում£ Ահաբեկչական այս արարքը, որի հետեւանքով հազարավոր անմեղ մարդիկ զոհվեցին, ոչ մի արդարացում չի կարող ունենալ:

Դատապարտելով քաղաքակրթական ամեն չափանիշ եւ բարոյականության տարրական սկզբունքը ոտնահարած ահաւոր ոճիրը, ցավակցում ենք հազարավոր զոհերի ընտանիքներին եւ ամերիկացի ժողովրդին, որոնք ծանրագույն գին վճարեցին համաշխարհային քաղաքականության մեջ դեռեւս տիրական դիրքեր պահպանող բիրտ ուժի տրամաբանությանը:

Հ.Յ.Դ. ԲՅՈՒՐՈ
Սեպտեմբեր 12, 2001 թ.
ք. Երեւան

Տպել Տպել