Պարգեւատրության արարողություն նախագահի նստավայրում ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ

fotorcreatedՆախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության Նախագահը պետականության կայացման, պաշտպանունակության և անվտանգության ամրապնդման, իրավակարգի և օրինականության պահպանման, տնտեսության զարգացման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ներդրած ավանդի, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի և արվեստի բնագավառներում ձեռքբերած ակնառու հաջողությունների համար, մի խումբ անձանց պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական կոչումներ:

Տարբեր բնագավառներում ակնառու հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 20-ին Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պետական բարձր պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պարգևների արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Հովսեփի ՄԱՐԳԱՐՅԱՆը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Եզնակի ՌՈՒՍՏԱՄՅԱՆը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար Վանուհի ԻՍԱՋԱՆՅԱՆը (ԿԱՆԱԴԱ) պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի պատվավոր նախագահ Գրիգոր Հակոբ ՍՈՂՈՄՈՆՅԱՆը (ԱՎՍՏՐԱԼԻԱ) պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարություն ՍԱՍՈՒՆՅԱՆը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավոր Կարեն ԽԱՆԼԱՐՅԱՆը (ԻՐԱՆ) պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Տպել Տպել