ՀՅ Դաշնակցության Հայ Դատի Հանձնախմբերի Խորհրդաժողով

Երեւան, 2012թ. մարտի 30 եւ 31, ապրիլի 1 ՀՅ Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի ներկա խորհրդաժողովը չորրորդն է, որ գումարվում է Երեւանում. առաջինը գումարվել է 2003թ.-ին: Խորհրդաժո¬ղովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 25 հանձնախմբերի անդամներ, գրասենյակների պատասխանատուներ, ՀՅԴ մարմինների ներկայացոււցիչներ, ընդհանուր թվով` մոտ 60 հոգի, ներկայացնելով հետեւյալ երկրները`

Արգենտինա, Բրազիլ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Արցախ, Ավստրալիա, Եգիպտոս, Երուսաղեմ, Իրան, Լիբանան, Կանադա, Կիպրոս, Հայաստան, Միացյալ Թագավորություն, Ուրուգվայ, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան, Քուվեյթ, Ֆրանսիա։
Մի շարք երկրներում գործող Հայ Դատի հանձնախմբեր գործնական պատճառներով չեն կարողանալու մասնակցել խորհրդաժողովին։

Խորհրդաժողովը կքննարկի Հայ Դատի աշխատանք¬ների ընթացքը Հայ Դատի նախորդ՝ 2010թ. խորհրդաժողովից առ այսօր եւ ՀՅԴ Հայ Դատի ռազմավարու-թյան հիման վրա՝ կմշակի առաջիկա երկամյակի աշխատանքային ծրագրերը։
Խորհրդաժողովի օրակարգի հիմնական կետերն են.

Աշխատանքներ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ պահանջատիրական պայքարի ուղղությամբ.
Հայ-թուրքական հարաբերություններ.

Արցախի իրավական միջազգային ճանաչման եւ բանակցային գործընթացի հիմնախնդիր.
Ադրբեջանի հակահայ քաղաքականության դէմ պայքար.

ՀՀ արտաքին քաղաքականություն եւ մարտահրավերներ.

Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախաձեռնություններ։
Խորհրդաժողովը առանձին զեկույցով կքննարկի նաեւ «Մերձավոր Արեւելքի վերջին զարգացումները, Թուրքիայի դերակատարությունը եւ Հայ Դատի աշխատանքների նոր մարտահրավերներըե թեման։
ՀՅ Դաշնակցության Հայ Դատի Հանձնախմբերի Խորհրդաժողով
Երեւան, 2012թ. մարտի 30 եւ 31, ապրիլի 1

Մարտի 30, Բացման նիստ
ՀՀ օրհներգ
Նախագահող՝ Հակոբ Տեր Խաչատուրյան (ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի ատենապետ)

Զեկույց՝ Խորհրդարանական դիվանագիտությունն ու Հայ Դատի խնդիրները. զեկուցաբեր՝ Վահան Հովհաննիսյան (ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար)

Զեկույց՝ ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները. զեկուցաբեր՝ Արմեն Ռուստամյան (ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ)
Բացման նիստի ավարտ

 ՀՅԴ Հայ Դատի Հանձնախմբերն Ու Գրասենյակները

Համառոտ ակնարկ

ՀՅ Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբեր այդ անունով գործում են ավելի քան վեց տասնամյակից ի վեր, սակայն նրանց ակունքները ավելի վաղ ժամանակներից են: Առաջին աշխարհամարտի վերջում Ամերիկայի Միացյալ Նահանգներում կազմված «Հայաստանի անկախության համար ամերիկյան կոմիտենե, իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո` նաեւ «Հայաստանի Հանրապետության պատվիրակությունըե եղել են այն կառույցները, որոնց միջոցով Հայ Յեղափոխական Դաշնակցությունը միջազգային մակարդակով քաղաքական, հարաբերական եւ քարոզչական աշխատանքներ էր տանում հանուն հայ ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչման եւ Հայաստանի անկախության:

Երկրորդ աշխարհամարտի վերջին, Ամերիկայի Միացյան Նահանգներում ՀՅԴ կազմեց Հայ Դատի հանձնախումբ, որը Նյու Յորքում ունեցավ գրասենյակ եւ հայ ժողովրդի իրավունքների խնդիրը ներկայացրեց նորակազմ Միավորված ազգերի կազմակերպությանը:

Հայոց Ցեղասպանության հիսնամյակի առիթով Սփյուռքի բոլոր համայնքներում Դաշնակցությունը կազմեց հատուկ հանձնախմբեր, որոնք էլ այնուհետեւ կոչվեցին ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբեր եւ գործում են առ այսօր: Մի շարք երկրներում գործում են նաեւ Դաշնակցության այդ շրջանների մարմիններին ենթակա Հայ Դատի գրասենյակներ:

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների առաջադրանքներին մաս են կազմում ոչ միայն Հայոց Ցեղասպանության ճանաչումը, այլ նաեւ Հայաստանին եւ Արցախին վերաբերող խնդիրներ, Ջավախքի հայության իրավունքների պաշտպանությունը եւայլն:

Վերջին տասնամյակներում, միջազգային քաղաքական կյանքի ամենակարեւոր մայրաքաղաքներում` Վաշինգտոն, Մոսկվա, Բրյուսել եւ Բեյրութ Դաշնակցությունը հաստատել է Հայ Դատի գրասենյակներ, որոնց օտարալեզու անվանումը պատշաճվել է իրենց քաղաքական միջավայրին:

Այս գրասենյակներից առաջինը հաստատվեց 1984 թ., Վաշինգտոնում: Այն հանդիսանում է ամերիկահայության քաղաքական առաջադրանքներն ու շահերը ամերիկյան քաղաքական շրջանակներում հետապնդող գլխավոր կառույցը:

Մոսկվայի գրասենյակը հաստատվեց 1993թ. եւ հիմնականում գործում է որպես Դաշնակցության Բյուրոյի քաղաքական գրասենյակ: Այս գրասենյակի միջոցով նաեւ քաղաքական որոշ աշխատանքներ են տարվում ԱՊՀ անդամ հարեւան երկրներում:

Բրյուսելի գրասենյակը հաստատվեց 2002թ. նկատի ունենալով ընդհանրապես աշխարհում ընթացող գործընթացները, հատկապես` մեր տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող քաղաքական հոլովույթներն ու նրանց մեջ Եվրոպայի դերակատարությունը, անհրաժեշտ էր զարկ տալ Եվրոպայում մեր քաղաքական աշխատանքներին: 1990-ականների կեսերին, գլխավորաμար ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպություններում Արցախի հարցի պաշտպանության նպատակով, Ժնեւում գործել էր Հայ Դատի գրասենյակ: Բրյուսելի գրասենյակը եւ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը գործում են եվրոպական կառույցների եւ Եվրոպայում գտնվող միջազգային կազմակերպությունների հետ: 2009թ.-ից Թբիլիսիում գործում է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի պաշտոնապես գրանցված ներկայացուցչության գրասենյակը։
2005թ.-ին, Բեյրութում բացվեց Հայ Դատի Մերձավոր Արեւելքի գրասենյակը: Այն ունի տարածաշրջանային առաքելություն, հատկապես` արաբական եւ իսլամա¬կան երկրների քաղաքական եւ հասարակական շրջանակներում Հայաստանի, հայության եւ հայկական հարցերի նկատմամբ դրական կեցվածք ձեւավորելու նպատակ:

Եվ վերջապես, 2001թ.-ից Երեւանում գործում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակը: Նման գրասենյակ անցյալում գործել է Աթենքում, երբ քաղաքական արգելքների պատճառով Բյուրոյի նստավայրը տակավին Երեւանում չեր հաստատվել: Այս գրասենյակի պարտականությունն է համադրել Բյուրոյի եւ շրջանների Հայ Դատի գրասենյակների ու հանձնախմբերի աշխատանքները, պահել Բյուրոյի միջազգային հարաբերությունները: 2008թ.-ին Երեւանում գրանցվեց «Հայ Դատե հիմնադրամը, որի առաքելությունն է Հայ Դատի տարբեր խնդիրների շուրջ գլխավորաբար կրթական, ակադեմական եւ գիտա-հետազոտական աշխատանքների կազմակերպումը։

anc.org.au
anccanada.org
hoosk.net
cna.org.ar
eafjd-georgia.ge
haytad.nl
cnarmenio.es
ancg.gr
anca.org
eafjd.eu
ancme.net
armeniancause.am

Տպել Տպել