Սեպտեմբերի 23-ին Կապանի զոհված ազատամարտիկներին նվիրված Բաղաբուրջի հուշահամալիրում երեք տասնյակից ավելի նորագիրներ համալրեցին ՀՅԴ շարքերը:
Երիտասարդները իրենց պատվով և հայրենիքով երդվեցին` միշտ հավատարիմ մնալ Հայ Յեղափոխական Դաշնակցության ծրագրին, կանոնագրին և որոշումներին և իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դեպքում, նաև կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին:







